|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 02։00-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում այրվում է տուն։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող նորակառույց տանը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:05-ին, մարվել՝ 06:42-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ), հատակը (մոտ 30 քմ) և գույքը։