կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 16:01
Աշխարհ

Կիևն անդրադարձել է Էրդողանի՝ միջնորդ լինելու առաջարկի մասին

Կիևն անդրադարձել է Էրդողանի՝  միջնորդ լինելու առաջարկի մասին

Ուկրաինան ողջունում է ցանկացած ջանք, որը կարող է վերջ դնել Ռուսաստանի հետ պատերազմին, սակայն կա մեկ կարևոր պայման.  երկուշաբթի օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի՝ միջնորդ լինելու առաջարկը։

«Մենք կողջունենք ցանկացած ջանք, որը կարող է օգնել մեզ դադարեցնել այս պատերազմը, վերադարձնել Ուկրաինայի տարածքները, որոնք այժմ գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ։ Մենք պատրաստ ենք աշխատել նման գործընկերների հետ և համակարգել ջանքերը։ Միակ կանոնը, որ մենք ունենք Ուկրաինայում, հետևյալն է՝ Ուկրաինայի վերաբերյալ ոչ մի համաձայնագիր չպետք է ընդունվի կամ կնքվի առանց Ուկրաինայի։ Սա կարմիր գիծ է։ Մնացած ամեն ինչ ողջունելի է, մենք պատրաստ ենք խոսել և քննարկել ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է այս հակամարտությանը վերջ դնելուն»,- ասել է Կուլեբան՝ մեկնաբանելով Էրդողանի առաջարկը։

Նախարարի խոսքով՝ Ուկրաինան և Թուրքիան ունեն գերազանց հարաբերություններ և վստահության բարձր մակարդակ։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Ուկրաինան դեռ հավատարիմ է «նորմանդական ձեւաչափի» աշխատանքին։

«Սակայն մենք երբեք դեմ չենք եղել այլ գործընկերների և ընկերների կողմից առաջարկվող բարի առաջարկներին կամ նախաձեռնություններին»,- հավելել է Կուլեբան։