|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքիան Ուկրաինային կվաճառի «Աքընջը» անօդաչու սարքեր։ Դրանք արտադրող «Բայրաքթար» ընկերության գործադիր տնօրենն ասել է, որ «Աքընջը»-ն կարող է ռազմավարական գործիք դառնալ նաև Ուկրաինայի համար։
«Բայրաքթար»-ն արտադրում է և՛ TB2, և՛ «Աքընջը»: Առաջինը միջին բարձրության անօդաչու թռչող սարք է՝ թռիչքի երկար տևողությամբ, թեւերի՝ մոտ 12 մետր բացվածքով և առավելագույն 7315 մետր բարձրությամբ։ Այն կարող է զինվել լազերային կառավարվող չորս հրթիռով։
«Աքընջը»-ն կարող է կրել տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ MAM-L հրթիռներ: Այն կարող է նաև արձակել թուրքական Roketsan SOM հեռահար թեւավոր հրթիռները, որոնք կարող են խոցել թիրախներ մինչև 241 կիլոմետր հեռավորության վրա։