կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-14 14:48
Հասարակություն

Էս իշխանությանը Փարամազյանի նման մարդիկ պետք չեն, որովհետեւ նրանք նվիրվում են գործին ու հայրենիքին․ քաջարանցի հաշվապահ

Էս իշխանությանը Փարամազյանի նման մարդիկ պետք չեն, որովհետեւ նրանք նվիրվում են գործին ու հայրենիքին․ քաջարանցի հաշվապահ

Երկու տղա ունեմ, երրորդն էլ Մանվելն է։ Քաջարանում չկա մեկը, որ նրան ինչ-որ հարցով դիմած լինի ու մերժվի։ Բացառիկ մարդ է ու քաղաքապետ, օրնիբուն աշխատում է, բնակիչներին թեւ ու թիկունք է։ 3 տարվա մեջ աշխատում են միայն ոստիկանությունն ու դատախազությունը, ոչ մի գործարան չի բացվել, իսկ երբ Փարամազյանը դարձավ Քաջարանի քաղաքապետ, շատ կանանցով նրան դիմեցինք, որ աշխատանք չկա, անգործ ենք, անմիջապես բացվեց Լեռնաձորի կարի ֆաբրիկան․ Yerkir.am-ին ասաց Քաջարանի բնակիչ, հաշվապահ Շողիկ Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ երբ կապիտուլյանտ իշխանությունը Արցախը, Հայաստանի եւ, հատկապես, Սյունիքի կարեւոր ու բարձր դիրքերը հանձնում էր թշնամուն, պատերազմի առաջին օրվանից խրամատներում ու առաջին գծում գտնվող Մանվել Փարամազյանը պաշտպանում էր երկրի սահմանները։

«Մանվել Փարամազյանի գալուց հետո արդյունաբերական քաղաքի փոշին վերացել է, փողոցներն ամեն օր լվանում են։ Շատ աշխատատեղեր են ստեղծվել, քաջարանցիների ու մոտիկ համայնքների բնակիչների սոցիալական վիճակն է լավացել։ Չկա անապահով ընտանիքի մի ուսանող, որը վարձի պատճառով դուրս մնա համալսարանից»,-Yerkir.am-ին ասաց քաջարանցի հաշվապահը։

Շողիկ Շահնազարյանը հայտնեց, որ այսօրվա իշխանությունն ամեն բան անում է, դիմում  ամենաստոր միջոցների, որ հայրենիքի նվիրյալներն ու կյանքը հայրենիքի համար չխնայած մարդիկ ձերբակալվեն, կալանավորվեն, գործեր է կարում նրանց վրա։

«Էս իշխանությունը չի սիրում հայրենիքի նվիրյալներին, հայրենասերներին։ Էս իշխանությանը խելացի մարդիկ պետք չեն։ Առանց հասկանալու՝ մարդիկ քվեարկեցին, ու երկիրը կործանվում է։ Ցավ եմ ապրում։ Մանվել Փարամազյանը բռնել է բոլորի ձեռքը, օգնել ցանկացած մարդու, ընտանիքի, որն իրեն դիմել է»,- նշեց Շողիկ Շահնազարյանը։

Նա Քաջարանի քաղաքապետի կալանավորումն ու նրա նկատմամբ քրեական գործերը համարում է քաղաքական, որովհետեւ, ասում է, այսօրվա իշխանությունը եկել է նրա նման անվախ, հայրենիքի համար մինչեւ վերջ պայքարող ազատամարտիկներին ձերբակալելու եւ թշնամու հետ նոր գործարքների գնալու համար։