կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-28 13:47
Հասարակություն

Քաղաքապետի օրակարգում Մինսկ մեկնելը չկա. Երևանի քաղաքապետարանը հերքում է Էկոնոմիկայի նախարարին

Քաղաքապետի օրակարգում Մինսկ մեկնելը չկա. Երևանի քաղաքապետարանը հերքում է Էկոնոմիկայի նախարարին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարության երեկ տարածած հաղորդագրությանը, նշում է, որ Երեւանի քաղաքապետի օրակարգում առաջիկայում Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ:

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նկարագրվում է նախարարի այցը Բելառուսի ավտոբուս արտադրող ընկերություններից մեկը՝ ծանոթանալու արտադրության հնարավորություններին։

Հաղորդագրությունում նշվում է մասնավորապես, թե, մեջբերում եմ.

«Երևանի քաղաքապետի՝ Մինսկ առաջիկայում ակնկալվող այցելության ժամանակ առավել առարկայական կդիտարկվի ձեռնարկության կողմից թողարկվող արտադրանքի հնարավոր ձեռքբերման հարցը»։

Թյուրընկալումներից խուսափելու համար նշենք, որ Երեւանի քաղաքապետի օրակարգում առաջիկայում Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ։

Ավելորդ չէ հիշեցնել նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներն իրականացնում է հրապարակային մրցույթների միջոցով»,- նշվաում է քաղաքապետի մամուլի քարտուղարը