|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօրվա ավագանու նիստում հայտարարեց, որ այս պահին քաղաքապետարանում են մի շարք քաղաքացիներ, ովքեր ուզում են մասնակցել ավագանու նիստին: «Եթե ուզում ենք որոշումներ կայացնել` հանուն Երևանի, մենք պարտավոր ենք թույլ տալ մասնակցել նրանց ավագանու նիստին: Սա պետք է լինի ավանդույթ, որ յուրաքանչյուր օրակարգ ներառի նաև քաղաքացիներին լսելը»,- ասաց նա՝ հորդորելով թույլ տալ քաղաքացիներին` մասնակցել ավագանու այսօրվա նիստին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ եթե օրակարգում կա Երևանի կոնկրետ այդ քաղաքացուն վերաբերող հարց, այո, պարտավոր են քաղաքացիներին հրավիրել, սակայն այսօրվա օրակարգում չկա նման հարց: «Մեր աշխատակազմը պատրաստ է քաղաքացիներին լսել, մանավանդ՝ մենք ունենք ընդունելություններ, և անձամբ ես, եթե անհրաժեշտություն է լինում, ընդունում և լսում եմ քաղաքացիներին»,- ասաց քաղաքապետը: