|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-ի ցերեկն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 14-16 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 27-ի ցերեկը սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: