|
Փոխարժեքներ
14 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Դեկտեմբերի 13-ին մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից. ըստ Yerkir.am-ի՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Կենտրոնական և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի հյուսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանի դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար օր-օրի կբարձրանա այս օրերի համեմատ 5-7 աստիճանով։
Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մարզերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»: