|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) հետ կապված քրեական գործը, կարծես, տեղից չի շարժվում: Իրավաբանական հանրույթի շրջանում կարծիք կա, որ գործը քնեցվում է ու արհեստականորեն ձգձգվում: «Փաստի» հետ զրույցում Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը համաձայեց նման դիտարկումների հետ:
«Այդ մասով չեմ կարող անհանգստություն չհայտնել, որովհետև, ըստ էության, Դավիթ Գալստյանի մասով որևէ գործընթաց, քննչական գործողություններ, որոնց ինքը կմասնակցի, տեղի չեն ունենում: Մեր մոտ ամենակարևոր հանգամանքը, որը պետք է քրեական գործով պարզվի, խոսքը ապրանքի որակի մասին է, ամբողջությամբ վիժեցվել է, և որևէ գործողություն այդ ուղղությամբ չի կատարվում: Բազմաթիվ միջնորդություններ ու բողոքներ նույնպես անպատասխան ու անհետևանք են մնում»,- ասաց Հարությունյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում