կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-22 13:56
Քաղաքական

ՈՒՂԻՂ. Կառավարության շենքի առջեւ քաղաքացիները պահանջներ են ներկայացնում Փաշինյանին

Բազմաթիվ քաղաքացիներ այս պահին հավաքվել են կառավարության շենքի առջեւ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Փաշինյանի նոր հակահայկական ծրագրի դեմ:

Երեւանում այսօրվանից մեկնարկել է ազատագրական շարժում, որի նպատակն է կանխել Փաշինյանի կողմից Ադրբեջանին միջանցք տրամադրելու գործընթացը: Հիշեցնենք, որ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում վաղ առավոտից՝ փակելով Երեւանի մի շարք գլխավոր փողոցներ։ Նրանք վարչապետ Փաշինյանին են ներկայացրել կարեւոր պահանջներ, որոնք չկատարելու դեպքում խոստանում են շարունակել եւ առավել զանգվածային անհնազանդության վերածել իշխանությունների դեմ ուղղված իրենց գործողությունները։

Այս պահին տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանն առաջարկում ենք հետեւել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ։