Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը 2020 թ. պատերազմից 2 ամիս առաջ` հուլիսի 13-ին, շնորհակալություն էր հայտնել այդ ժամանակ դեռևս ապագա կապիտուլյանտ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` բանակցությունները ձախողելու համար: Նման հայտարարություն արել էր այդ երկրի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիգ Զյուլֆուգարովը:
«Հայաստանի պարտությունից արդեն երկու ամիս առաջ շնորհակալություն էին հայտնում Փաշինյանին, որ տապալեց բանակցություններն իր զրոյական կետով ու արձակեց Ադրբեջանի ձեռքերը: Սա 2020 թվականի հուլիսն է: Բա շնորհակալ չլինեի՞ն»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը իշխանության գալուց հետո հայտարարել էր, որ սկսում է բանակցությունները 0 կետից: Բացի դրանից` Փաշինյանի բազմաթիվ անպատասխանատու հայտարարություններից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ նման հայտարարությունները նշանակում են, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի։ Դրանով իսկ Փաշինյանը թշնամու համար հող նախապատրաստեց պատերազմի և հետագա կապիտուլյացիայի համար: