Փոխարժեքներ
10 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.08 |
EUR | ⚊ | € 433.28 |
RUB | ⚊ | ₽ 4.5993 |
GBP | ⚊ | £ 505.12 |
GEL | ⚊ | ₾ 141.95 |
Այսօր լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության մասին, այն է` սկսել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթաց, ասաց, որ թեև գլխավոր հիմնավորումն այն է, որ նախաձեռնությունը հաջողություն չի ունենալու, սակայն, «երբ ստորագրում ես, դա հաջողության սկիզբն է»:
«Կարևորը` մենք ենք պատրաստ, և հենց դա է գործընթացի կարևոր գործոններից մեկը: Այնպես որ` հիմա մենք հայտարարում ենք, որ ունենք այդ գործիքը և պետք է ստորագրենք դրա տակ: Իմպիչմենտի անհրաժեշտության մասին առաջին անգամը չէ, որ հնչում է: Ես շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, որ այս գործընթացը վերցրեց իր վրա: Մինչև վերջերս անգամ չկար հայտարարություն, որ անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն, հիմա հայտարարված է, սա էլ լավ գործիք է: Եվ բոլորը պետք է դառնան այս նախաձեռնության համահեղինակ և առաջ տանեն այն: Այլ մտածելակեպով, ուրեմն, ընդհանրապես պետք չէ պայքարել»,- ասաց պատգամավորը: