կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-27 17:14
Արցախ

Փաշինյանը բացել է Պանդորայի արկղը. Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար

Փաշինյանը բացել է Պանդորայի արկղը. Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով բացել է Պանդորայի արկղը, ինչի արդյունքում ամեն անգամ պետք է հայտարարի, որ չի քննարկում որևէ տարածքի վերադարձի հարցը: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը նույնպես պետք է հիմնավորի` ինչի՞ համար են հարկավոր բանակցությունները, եթե տարածքների հարցը չի քննարկվում: Այդ իսկ պատճառով համանախագահները բարդ իրադրության մեջ են հայտնվել: Այդ մասին Minval.az-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիկ Զուլֆուղարովը` մեկնաբանելով Վիեննայում մարտի 29-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Դիվանագետի խոսքով` Փաշինյանն իր պոպուլիստական հայտարարություններով ինքն իրեն անկյունն է գցել` մանևրելու շրջանակները նեղացնելով:

«Նրա նախորդներն ավելի խորամանկ էին ու խելացի, թեև նույն նպատակներն էին հետապնդում, սակայն, միևնույն ժամանակ, գոնե ձևացնում էին, թե համագործակցում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ»,- ասել է նախկին պաշտոնյան:

Նա նշել է, թե չի կարող ասել, որ բանակցային գործընթացի հեռանկարկեր կան: «Իսկ եթե հեռանկար չկա, ապա շարունակել հին սցենարը` հին դեկորներով, հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով բեկումնային պահ է: Եվ այդ հանդիպման նշանակությունը հենց այդ պահի մեջ է»,- ասել է Զուլֆուղարովը: