Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է դիրքորոշումներ, որոնց շրջանակում քննարկումների որևէ թեմա անձամբ ես չեմ տեսնում: Նման կարծիք Minval.az-ի հետ զրույցում հայտնել է Ադրբեջնաի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիկ Զուլֆուղարովը` մեկնաբանելով Մոսկվայում ապրիլի 15-ին սպասվելիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ:
«Նրանք անընդհատ հայտարարում են անվտանգության, հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին: Դրանք բոլորը թեմաներ են, որոնք տանում են դեպի հակամարտության սառեցում: Հայկական կողմը կտրականապես հրաժարվում է քննարկել հարցեր `կապված օկուպացված տարածքների ազատագրման հետ, շարունակում է պնդել բանակցային ձևաչափի փոփոխության մասին: Միակ փաստը, որը կարելի է արձանագրել, բանակցությունների իմիտացիան է, որոնք իրականում հեռացնում են ռազմական գործողությունների վերսկսումը»,- ասել է նա:
Նախկին նախարարի խոսքով` կողմերը սպասվելիք հանդիպման ընթացքում չեն քննարկի կարևոր հարցեր, ամենայն հավանականությամբ, նրանք կքննարկեն ընթացիկ հարցեր, որոնք Փաշինյանի բարձրաձայնած դիրքորոշումների շրջանակից դուրս չեն լինի:
Խոսելով հումանիտար կողմի մասին` ԱԳՆ նախկին ղեկավարը չի բացառել, որ, հանուն բանակցությունների իմիտացիայի, «ռազմագերիներից» մեկին կազատեն: