կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-04 23:43
Քաղաքական

Ադրբեջանական կողմի արձակած կրակոցները եւ սադրանքները բանակցային գործընթացը տապալելու նպատակ են հետապնդում. ՀՀ եւ ԼՂՀ ԱԳՆ

Ադրբեջանական կողմի արձակած կրակոցները եւ  սադրանքները բանակցային գործընթացը տապալելու նպատակ են հետապնդում. ՀՀ եւ ԼՂՀ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից վերջին շրջանի սադրանքները բանակցային գործընթացը տապալելու նպատակ են հետապնդում։ ՆՄան կարծիք են հայտնել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

Հանդիպման ժամանակ զրուցակիցները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։

Անդրադարձ կատարվեց օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցին: Նախարարները նշեցին, որ համանախագահների կողմից ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ադրբեջանական կողմի արձակած կրակոցները եւ վերջին շրջանի սադրանքները բանակցային գործընթացը տապալելու նպատակ են հետապնդում։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը անդրադարձ կատարեցին Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանն առնչվող հարցերին։