Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաքի Սուրբ Համբարձման եկեղեցում նոյեմբերի 15-ին մատուցվել է Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի և հանդիսապետությամբ Արցախի թեմի Առաջնորդ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի: Այս մասին հայտնում է Արցախի թեմը:
«Սուրբ արարողությանը ներկա են եղել այժմ Բերձորում բնակվող մեր հայրենակիցները՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը, Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։
2020 թ.-ի Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում մատուցված այդ պատարագը թվով երկրորդն էր: Սուրբ Պատարագից հետո Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցում տեղի է ունեցել մկրտության արարողություն՝ ձեռամբ Տեր Բենիամինի։
Տեր Բենիամինը մինչ պատերազմը Քաշաթաղի շրջանի հոգևոր հովիվն էր և մշտապես այցելում էր գյուղեր, կատարում օրհնման ու ոգեկոչման կարգեր։ Պատերազմից հետո էլ նա մնաց Արցախում և այժմ իր հոգևոր ծառայությունը շարունակում է Ասկերանի շրջանում։ Այս տարվա մայիսին՝ Սուրբ Համբարձման տոնին, Բերձորի եկեղեցում առաջին անգամ մատուցվեց Սուրբ Պատարագ, դարձյալ արժանապատիվ տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ՝ հանդիսապետությամբ ՀԱԵ Արցախի թեմի փոխառաջնորդ, հոգեշնորհ տեր Սահակ վարդապետ Շաքարյանի և մասնակցությամբ այլ քահանաների, սարկավագների։
Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցվել է 1996-98 թվականներին։ Հիմնարկեքից հետո մինչ օրս այստեղ մշտապես է մարդաշատ եղել, կատարվել են հոգևոր տարբեր արարողություններ։ Եկեղեցու բակում կանգուն են Հայոց մեծ եղեռնի 90-ամյակին և Սպիտակի երկրաշարժին նվիրված խաչքար-հուշակոթողները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի որոշմամբ ամեն ամիս մեկ օր Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում կմատուցվի պատարագ»: