|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նոյեմբերի 18-ին, ժամը 03։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղի սկզբնամասում այրվում է բնակելի տուն։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակա խորդանոցում, շոգեբաղնիքում և ավտոտնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։20-ին, մարվել՝ 06։43-ին։ Այրվել են խորդանոցի, շոգեբաղնիքի և ավտոտնակի տանիքների փայտե կառուցատարրերը (ընդհանուր մոտ 26 քմ)։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։