կարևոր
6715 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-06 19:51
Հասարակություն

Խուզարկել են Ռուբեն Վարդազարյանի բնակարանը, ամառանոցը, նույնիսկ` ավտոտնակը

Խուզարկել են Ռուբեն Վարդազարյանի բնակարանը, ամառանոցը, նույնիսկ` ավտոտնակը

Իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բնակարանում, ամառանոցում, նույնիսկ ավտոտնակում։

Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են իրականացվել գործողությունները, դեռևս հայտնի չէ։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանն ասաց, թե թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունի։

Ըստ տեղեկությունների՝ խուզարկության պատճառը ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի միջեւ տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունն է։

Հիշեցնենք՝ ձայնագրությունն արվել էր, երբ Վարդազարյանն իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով այլեւս չէր ղեկավարում դատավորների անկախությունը երաշխավորող դատական կառույցը։ Նրան այդ պաշտոնում երկու ամիս անց փոխարինած Ջհանգիրյանը Վարդազարյանին հորդորում էր ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից՝ երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։ Այս սկանդալային ձայնագրությունից հետո Ջհանգիրյանը հրաժարական ներկայացրեց՝ պատճառաբանելով առողջական խնդիրները։