| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հուլիսի 26-ին, ժամը 14:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Թումանյան փողոցում այրվում են խրձեր:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի տներից մեկի բակում գտնվող թոնրատան տանիքում և նրա հարակից տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:06-ին, մարվել` 15:15-ին: Մասամբ այրվել են թոնրատան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), թոնրատանը հարակից կուտակած խրձեր (20 հատ), խոտածածկույթ (մոտ 150 քմ), ջերմահարվել է 1 տանձենի և 1 խնձորենի: