Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
Բրյուսել, 06 նոյեմբեր 2021 – Բելգիայի Անտվերպեն քաղաքի Սուրբ Վիլիբրորդուս եկեղեցում տեղի ունեցավ Արցախյան երկրորդ պատերազմին և Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:
Ցուցահանդեսը Ֆլամանդական Խաղաղության (VOS) Միության և լրագրող-լուսանկարիչ Յենս Դը Ռայքի նախաձեռնությունն է, որը կյանքի կոչվեց նաև Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ դատի գրասենեակի հետ համագործակցությամբ։ Միջոցառման ընթացքում VOS-ի նախագահ Դոմինիկ Փոթթերսը և լուսանկարները հեղինակ Յենս Դը Ռայքը լուսաբանեցին ցուցահանդեսի հիմնական նպատակը, այն է՝ իրազեկել Բելգիայի հանրությանը Արցախյան պատերազմի և Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև կանխել մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը: Միջոցառմանը ներկա էր նաև Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ Փիթեր դը Ռովերը, ով 2015 թվականին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի զեկուցողն էր։
Բացման խոսքում Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետյանն իր երախտագիտությունը հայտնեց ցուցահանդեսի բոլոր նախաձեռնողներին և ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը Արցախի հակամարտության և Հայոց ցեղասպանության վրա ուշադրություն հրավիրելու համար. «Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմությունից, մարդկության դեմ կատարված հանցագործություններից, որպեսզի դրանք չկրկնվեն։ Ավաղ, միշտ չէ, որ այդպես է։ Այս ցուցահանդեսը կարևոր է, քանի որ ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ եթե հանցագործությունը չի պատժվում, ապա այն դատապարտված է կրկնվելու; Ցավոք 2020-ի աշնանը մենք ականատեսը եղանք նաև Թուրքիայի անմիջական մասնակցությանը Արցախում աղետալի պատերազմին»:
Նոյեմբերի 8-ից 30-ը ցուցահանդեսը կտեղափոխվի Ֆլանդրիայի Սինթ Նիկլաս քաղաք։
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ