կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-08 14:59
Հասարակություն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում պատվաստվել է «COVID-19»-ի դեմ:
 
Երկրի ղեկավարը կարևորել է պատվաստումը՝ որպես կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի արդյունավետ միջոց՝ նշելով, որ քաղաքակիրթ մարդկությունը ինչպես «COVID-19»-ի, այնպես էլ նախկինում եղած բոլոր համավարակների դեմ պայքարել է հենց պատվաստման եղանակով:
 
Նշենք, որ ԱՀ նախագահը մեկ տարի առաջ վարակվել էր «COVID-19»-ով և, չնայած նրա ցանկությանը, պատվաստման գործընթացը հետաձգվում էր՝ օրգանիզմում առկա հակամարմինների քանակով պայմանավորված:
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։