| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  3 տարի առաջ - 2021-11-06 13:00
            3 տարի առաջ - 2021-11-06 13:00  
         
                
            Հակաքրդական ֆոբիան լուրջ սխալների է հանգեցրել Թուրքիային սիրիական քաղաքականության մեջ։ Թուրքիան Սիրիայում բազմաթիվ մեղքեր է գործել. Թուրքիայի խորհրդարանի պլանավորման եւ բյուջետային հանձնաժողովի նիստում ասել է գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության անդամ Մեհմեդ Բեքարօղլուն։
Ընդդիմադիր պատգամավորը սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը՝ ծաղրելով այն պնդումները, թե թուրքական զորքերը Սիրիա են մտել Թուրքիայի ներքին անվտանգությունն ապահովելու համար։
«Ինչպե՞ս ստեղծվեցին պայմաններ Սիրիա մտնելու համար։ Ինչպե՞ս Սիրիան դադարեց մեկ պետություն լինելուց և բաժանվեց երեք մասի։ Սիրիայում մենք բազմաթիվ մեղքեր ենք գործել. Զոհվել է 600 հազար մարդ, որից 50 հազարը երեխաներ են։ 7 միլիոն մարդ կորցրեց իր տունն ու հայրենիքը»,- ասել է պատգամավորը՝ ընդգծելով, որ ամեն ինչում մեղավոր են նաև թուրքական իշխանությունները։
Պատգամավոր Բեքարօղլուն դիմել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին. «Սա ձեր անձնական մեղքն է։ Մեղքը բարդելով պարոն Ահմեդ Դավութօղլուի վրա՝ չեք փրկվի, դուք այս ամենը միասին եք արել»։