կարևոր
3424 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-26 19:39
Աշխարհ

«Թուրքիան թուրքական է, թուրքական էլ կմնա» գրություններ Վանի փողոցներում

«Թուրքիան թուրքական է, թուրքական էլ կմնա» գրություններ Վանի փողոցներում

Թուրքիայում շարունակվում են ազգայնամոլական դրսևորումները։ Մասնավորապես՝ Վան քաղաքում անհայտ անձինք ջնջել են հետիոտնային անցմանը կից քրդերեն գրությունը փոխարինելով այն «Թուրքիան թուրքական է, թուրքական էլ կմնա» գրառմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ռասիստական գրություններին անդրադարձել է Վանի քաաղաքապետարանը, նշելով, որ դեպքի առնչությամբ հարուցվելու է դատական գործ։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Առաջին հերթին դատապարտում ենք այս հարձակումը։ Անընդունելի է քաղաքի բնակչության մեծ մասի կողմից օգտագործվող քրդերենի դեմ նման հարձակումը։ Հրավիրում ենք համապատասխան կառույցներին, հատկապես դատական ​​մարմիններին, քայլեր ձեռնարկել այս ռասիստական ​​մոտեցման վերաբերյալ։ Մենք կշարունակենք աշխատել այնպիսի քաղաքում, որտեղ բոլորն ունեն հավասար իրավունքներ»։