Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Օշականի հնգաթռիչք կամրջի նկարը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ակտիվորեն տարածվում էր Facebook-ում: Նպատակը ոչ թե կամրջի պատմական նշանակության մասին տեղեկացնելն է, այլ` շահույթ հետապնդելը: Դեռևս անհայտ տնտեսվարող սուբյեկտը կամրջի մոտ արհեստական ավազան է տեղադրել ու հատվածն ամբողջությամբ վերածել «հանգստի գոտու»:
Նշենք, որ Օշականի կամուրջը Քասաղ գետի վրա կառուցել է Նահապետ Եդեսացի կաթողիկոսը `1691-1706 թթ., իսկ 1778-ին կաթողիկոս Սիմեոն Երևանցին նորոգել է այն:
Հանգիստի գոտու վերածված պատմամշակութային կոթողի հարցն այսօր բարձրացրել էին Facebook-ի որոշ օգտատերեր, ինչից հետո «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն արձագանքել էր ու հաղորդագրություն տարածել:
«Սոցիալական ցանցում տարածված լուսանկարի առչնությամբ տեղեկացնում եմ գործընկերներիս, որ ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված Կամուրջ հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին»,- ասվում է ՊՈԱԿ-ի մամուլի քարտուղարի հաղորդագրության մեջ: