կարևոր
607 դիտում, 58 րոպե առաջ - 2025-11-27 09:30
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանի ՍԵԿՏ–ը փակել են. «Հրապարակ»

Գագիկ Ծառուկյանի ՍԵԿՏ–ը փակել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ մոտ մեկ ամիս առաջ իրավապահները փակել են Գագիկ Ծառուկյանի ելքը երկրից` ՍԷԿՏ-ը (սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ): Այս արգելքը դրվել է նրա նկատմամբ մի հին` 2018-19-ին հարուցված քրեական գործով եւ անսպասելի է եղել բոլորի, այդ թվում` նրա պաշտպանների համար:

Ենթադրվում է, որ ՍԷԿՏ-ը փակել են, որ Ռուսաստան չմեկնի, եւ նախընտրական գործընթացները դանդաղեն: Սակայն սա Ծառուկյանի նկատմամբ իշխանական «վերաբերմունքի» միակ դրսեւորումը չէ: Նրա որդուն առաջադրված թույլ մեղադրանքով այժմ քննություն է գնում, այդ գործով անցնող բոլոր մյուս անձանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են ընտրվել, իսկ Ծառուկյանի որդու նկատմամբ կալանքի եւ հետախուզման որոշումը դեռ պահպանվում է:

Այս ամենին գումարած` մոտ 10 օր առաջ ՊԵԿ-ը կրկին ստուգումներ է սկսել «Շանգրի լա» խաղատանը․ հարկայինի տեսուչները ստուգում են ամեն մի ֆիշկան ու ամեն խաղադրույքը: Չնայած այս, ինչպես եւ այլ խաղատների հասույթն օնլայն կազինոների պատճառով անգամներով նվազել է: