|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն է հայտնել Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածների առնչությամբ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ արել «կանգ առնել»։ Այս մասին Թրամփը գրառում է կատարել իր Truth Social հարթակում։
«Ես գոհ չեմ Կիևի վրա ռուսական հարվածներից։ Դա անհրաժեշտ չէր, և ժամանակը պատեհ չէր։ Վլադիմի՛ր, կանգ առ։ Շաբաթական 5000 զինվոր է մահանում։ Եկեք իրագործենք խաղաղության համաձայնագիրը», - գրել է Թրամփը։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։