|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի Մ23 տարեկանների առաջնության 63 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը հաղթեց մոլդովացի Կորնելիու Ռուսուին` գերզանցելով մրցակցին ժամանակից շուտ` 9:0 հաշվով:
Ավելի ուշ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ Դավիթ Օվասապյանը, ով դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ, 130 կգ քաշային կարգի եզրափակչում կմրցի Իրանից Ամին Միրզազադեհի հետ: