կարևոր
1303 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-02 23:03
Հասարակություն

Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ

Ոստիկանության  ստորաբաժանումները փակել է դեպի Հանրային հեռուստաընկերություն տանող ճանապարհը։

Հանրային հեռուստաընկերության մոտ են բերվել մեծաթիվ ոստիկանական ուժեր, որոնք շրջափակել են շենքը։ 
Հիշեցնենք, որ Հանրահավաքից հետո Բագատ Սրբազանը հայտարարեց, որ երթով շարժվելու են դեպի Հայաստանի հանրային հեռուստաընկերություն՝ ուղիղ եթերի պահանջով։ Այժմ երթի մասնակիցները Հանրայինի մոտ են։