|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից:
Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2: Իսկ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:
Քրգործի առաջին դրվագում նշվում է, որ Հովիկ Աղազարյանը կեղծ փաստաթղթերով և կաշառքի դիմաց մի քաղաքացու խոստացել է գյուղատնտեսական նշանակության կենդանիների արտահանում կազմակերպել, իսկ 2-րդ դրվագով, ըստ դատախազի, Աջափնյակում գտնվող թիվ 136 հիմական դպրոցի` վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու և փոխարենը հողատարածքի մի մասի վրա բազմաբնակարան շենք կառուցելու համար ոմն Արամ Մկրտչյանից պահանջել է 23 հազար դոլար և 300 հազար դրամ կաշառք։
Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը մեղադրվում է երկու դպրոցի և մեկ մանկապարտեզի տարածքները ապօրինաբար օտարելու, պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ։