Փոխարժեքներ
12 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.04 |
EUR | ⚊ | € 428.99 |
RUB | ⚊ | ₽ 4.5829 |
GBP | ⚊ | £ 509.3 |
GEL | ⚊ | ₾ 141.29 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պատրաստվում են «բումի»։
Այս օրերին ՔՊ-ից հեռացված, այժմ անկախ պատգամավորները նախապատրաստական թոհուբոհի մեջ են. պատրաստվում են փետրվարի 8-ին կայանալիք «Միացյալ ազգային սոցիալիստական» կուսակցության համագումարին, որը կայանալու է Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Պատգամավորները, համագումարին ընդառաջ, հանդիպումներ են ունենում հանրային եւ քաղաքական դեմքերի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ասլանյանն ու Աղազարյանը այդ օրը իշխանափոխության կոչերով են հանդես գալու:
Մասնավորապես, Հովիկ Աղազարյանը հայտարարելու է, որ հաջորդ ընտրություններին, լինեն դրանք հերթական, թե արտահերթ, որեւէ դեպքում չպետք է թույլ տալ Նիկոլ Փաշինյանի վերարտադրումը։ Աղազարյանն ու Ասլանյանը կհայտարարեն նաեւ ընտրություններին մասնակցելու իրենց պլանների մասին։
Ի դեպ, «Ժողովուրդի» տեղեկություններով՝ տարբեր ժամանակներում ՔՊ-ից նեղացած ու կուսակցությունը լքած շատ անդամներ միացել են Հովիկ Աղազարյանի եւ Ասլանյանի նորաստեղծ կուսակցությանը, որոնց կտեսնենք համագումարին»: