Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևան համայնքի ավագանու որոշմամբ անցած տարի սահմանվել են գովազդի, գովազդի միջոցի տեղադրման (տեղաբաշխման) նոր չափորոշիչներ, և 2024 թվականի հունվարի 1-ից տնտեսվարողները պետք է առաջնորդվեն դրանցով, որպեսզի «գովազդը, գովազդի միջոցը համահունչ լինեն Երևանի ճարտարապետությանը և համապատասխանի այն օբյեկտին, միջավայրին, որտեղ տեղադրված են»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում, որից հետո «փակ դռների հետևում» ծանր խոսակցություն է ունեցել ոլորտի պատասխանատուների հետ: Բանն այն է, որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, կոնկրետ Կենտրոն վարչական շրջանում տնտեսվարողների միայն 20 տոկոսն է իր արտաքին գովազդը համապատասխանեցրել նոր չափանիշներին, այսինքն, գերակշիռ մեծամասնությունը տարբեր պատճառներով դեռ փոփոխություններ չի իրականացրել:
Մեր ունեցած տեղեկություններով, Ավինյանը հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել է սկսել կոշտ վարչարարություն իրականացնել, այսինքն, տուգանել բոլոր տնտեսվարողներին, որոնք իրենց արտաքին գովազդները չեն համապատասխանեցնի նոր չափանիշներին: