| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Մինչ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը թշնամուն դժոխք էր խոստանում, իրական դժոխքը բերդաքաղաք Շուշիում էր: Պատերազմի 32-րդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում էին մնալ թշնամական ուժերի թիրախում: Թշնամին արդեն երկրորդ անգամ էր հարվածում Շուշիի մշակույթի տանը:
Առաջնագծում կենաց մահու պայքար էր ընթանում, իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված էր ավելի կարեւոր հարցով՝ հպարտանում էր մեր գործարարներով:
Մինչ առաջնագծում կենաց մահու կռիվ էր ընթանում, ՊԲ-ն ներկայացնում էր հակառակորդի կորուստների թարմացված վիճակագրությունը.  223 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 618 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ, ունի 6749 սպանված: Իսկ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում էր ամեն մեկին չհավատալ:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։