կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-27 14:33
Քաղաքական

Մելքոնյան Գագոյի վրա եմ զարմանում. ինչո՞ւ չեք ասում՝ կոռուպցիոներ գեներալից մի՛ խոսեք, հերիք է

Այն իշխանությունը, որ քննադատում էր կոռուպցիան, մեկ անձից գնումները, վերջին 3 տարիներին մեկ անձից գնումների դեպքերն աննախադեպ դարձրեց։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը հրապարակեց մի ուսումնասիրություն, որտեղ ըստ նախարարությունների նշված է՝ ինչ աճ են ունեցել մեկ անձից գնումները։

«Հետաքրքիր բաներ էլ կան․  մեկ անձից գնումով հսկայական գումար հատկացնում են  մի ընկերության, որը մի քանի շաբաթ առաջ է հիմնադրվել։ Որ  այսքան ասում եք նախկին․ նախկիների ժամանակ գիտե՞ք ինչ կանեիք,  «Հայկական ժամանակ»-ից  սկսած մինչև ԱԺ-ում նստող ընդդիմադիր պատգամավորներ կասեին կոռու՜պցիա , ժողովուրդ ձեզ թալանում են։ Բա ո՞նց է լինում, որ մի քանի շաբաթ առաջ հիմնադրված ընկերությանը 43 մլն դրամ են տալիս»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Շարունակելով խոսքը պատգամավորը նշեց․

«Հիմա այդ դավաճանի հետ կապված․  համաձայն եմ ընտրակաշառք բաժանողն էլ  է ավիրել երկիրրը, կոռուպցիոներն էլ  են ավիրել, էդ շարքը , որ հրապարակում եք,  լավ եք անում, բայց  մի բան անկեղծ զարմացնում է։  Մելքոնյան Գագոյի համբերության վրա եմ զարմանում, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի համբերության։ Պարո՛ն Մելքոնյան մի անգամ ասեք հերի՛ք է  կոռուպցիոներ գեներալներից խոսեք, հերի՛ք է «մայկա-տռուսիկից»  խոսեք»,-ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։