Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «2009թ. մայիսի 23-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացրած ՀՀ նախկին ՆԳՆ ներքին զորքերի «Չղջիկներ» անունը կրող ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, բոլորին առավել հայտնի Մուսկուլ Գագո մականվամբ Գագիկ Մաթեւոսյանի ընտանիքը լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Նրա կինը՝ Լիանա Մաթեւոսյանը, պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ու չի բացառվում, որ առաջիկայում լուրջ բացահայտումներ անի:
Բանն այն է, որ ըստ առաջադրված մեղադրանքի՝ երգիչ Աֆոնը Արաբկիրի նախկին թաղապետի որդուց՝ Ռոբերտ Երիցյանից, Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացնելու համար 150 հազար ԱՄՆ դոլար է վերցրել, ու քանի որ փողը չի հայտնաբերվել, այն կոտրվել է Մուսկուլ Գագոյի ընտանիքի գլխին. «150 հազար ԱՄՆ դոլար տույժի դիմաց պետական ատյանները բռնագրավել են Արամի փողոցում գտնվող մեր պապական տունը: Ամեն տեղ դիմեցինք, որ մեր բնակարանից մեզ չզրկեն, սակայն ապարդյուն: Այս ամենը ուղղորդված էր»»:
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում: