Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Մոսկվա-Աստանա տեսակամուրջ-ասուլիսի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց ՀԱՊԿ անդամ երկրների լրագրողների հարցերին: Հայ լրագրողների հարցերից մեկը վերաբերում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստում արված հայտարարությանը:
Հիշեցնենք, որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանի ռազմական ուժը տարբեր տրամաչափի զենքերից, անգամ` տանկերից կրակում է Հայաստանի ու Արցախի ուղղությամբ, կարելի է ասել, որ Ադրբեջանը զենք է կիրառում ՀԱՊԿ երկրների ուղղությամբ:
Հարցին, թե ի՞նչն է խանգարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին` հասցեական հայտարարություն անել, և արդյո՞ք հայտարարություն չանելը հարվածի տակ չի դնում ՀԱՊԿ հեղինակությունը և կազմակերպության նշանակությունը, Բորդյուժան պատասխանեց. «Վերջին անգամ, երբ ես Հայաստանում էի, ես փոխանցել եմ այն հայտարարությունների ցանկը, որոնք արվել են ՀԱՊԿ պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կողմից՝ կապված դրության հետ, որը կա Կովկասում: Երբ Հայաստանի առանձին լրատվամիջոցների ներկայացուցիչներ ինձ հարցում են, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի արձագանքում, դա ինձ միշտ զարմացնում է: Հարկավոր է ծանոթանալ ՀԱՊԿ հայտարարություններին, որոնք ամեն տարի արվում են, նախարարների հայտարարություններին, որոնցում պարտադիր կա անդրադարձ Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ: Դուք պարզապես կա\'մ չեք հետաքրքրվում այս ամենով, կա\'մ մտադրված խաղում եք: Ավելին` մեկ ամիս առաջ ես մեկնաբանել եմ դրությունը «Ռոսիա 24»-ի հաղորդման ժամանակ: Մենք խոսում էինք այն մասին, որ անթույլատրելի է լարվածության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական շփման գոտում: Այս կապակցությամբ ես կարծում եմ, որ հայտարարությունները, որոնք արվել են այս տարիներին, բավարար են: Չեմ կարծում, որ իրավիճակն ազդում է կազմակերպության հեղինակության վրա: ՀԱՊԿ-ը արձագանքել, արձագանքում և արձագանքելու է նման բոլոր դեպքերին, որոնք ազդում են դաշնակիցների անվտանգության վրա»: