|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն առաջիկա ՏԻՄ ընտրություններն «ազատ» է թողել: Այսինքն՝ որեւէ համայնքում եթե ինչ-որ մեկը ցանկանում է ՀՀԿ-ով առաջադրվել, կուսակցությունը տալիս է հավանություն, մոբիլիզացնում է կուսակիցներին, ամեն ինչով աջակցում է, «սակայն կուսակցությունն առաջադրվելու նախաձեռնողականություն չի ցուցաբերում»,- ասաց ՀՀԿ մեր աղբյուրը:
Եվ ստացվել է այնպես, որ երբեմնի կարկառուն ՀՀԿ-ականները, որոնք ուզում են համայնքապետ կամ ավագանի դառնալ, բանակցում են այլ կուսակցությունների, ոմանք` անգամ «Քաղպայմանագրի» հետ: Արդյունքում ՏԻՄ ընտրությունների ՔՊ-ական ցուցակների հիմնական մասը կազմում են երբեմնի ընտրատասովշչիկները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում