Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Ինչպես ավելի վաղ գրել ենք, Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ առավոտյան ձերբակալեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին եւ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանին։
Մենք տեղեկացանք, որ գիշերը ժամը 3-ին Հակակոռուպցիոն դատարանը Սեյրան Մեջլումյանի կալանքի միջնորդությունը մերժել է: Իսկ Դալլաքյային և քաղաքապետարանի Կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանին մեղադրանք չեն առաջադրել:
Հակակոռուպցիոն կոմիտեն կարծես ավելի շատ աղմկոտ ձերբակալություններով է զբաղված, քան քրեական գործերի բացահայտմամբ: Խոսակցություններ կան, որ օրերս Սասուն Խաչատրյանի՝ աշխատանքից ազատվելու մասին մամուլում հրապարակված լուրը նրան շատ է անհանգստացրել և այս մեթոդներով փորձում է շեֆին ապացուցել, որ լավ է աշխատում, իրեն արդարացնում է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։