կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-27 10:28
Քաղաքական

ՀՀԿ-ական գյուղապետերն աշխատում են «Իմ քայլի» օգտին. «Հրապարակ»

ՀՀԿ-ական գյուղապետերն աշխատում են «Իմ քայլի» օգտին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարբեր մարզերի գյուղապետերից լուրեր ենք ստանում, որ ճիշտ է՝ Երեւանից հրահանգներ չկան, բայց մարզպետները բոլորին հերթով կանչում են եւ զգուշացնում՝ եթե իրենց նախատեսած տոկոսները «չխփեն», գյուղապետի աթոռը «ականջի հետեւում կտեսնեն»։

Ուստի անգամ հանրապետական գյուղապետերն աշխատում են «Իմ քայլի» օգտին։ Բնականաբար, ամենից ակտիվն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է, ով «Քաղպայմանագրի» վարչության անդամ է եւ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու։

Նա «բռնել է» մարզի համայնքապետերի վախը՝ ասել է, որ խորհրդարան չի գործուղվելու, վերանշանակվելու է իր պաշտոնում, այնպես որ ընտրություններից հետո «ընդունում-հանձնում» է կատարելու, թե ով ով է եւ ինչքանով է օգտակար եղել գործող իշխանություններին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: