կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-18 19:02
Հասարակություն

Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ

Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը տեղեկացրել էր, որ  երկու օր՝ Կապանի ստրատեգիական կարևոր բարձունքը՝ Փելա սարը վերահսկում են ադրբեջանցիները։