Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում ՔՊ-ն առաջադրվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը։
Նարինե Ազարյանից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել քեռու հետ ու մնացել անպատիժ։
«Մի քանի շաբաթ առաջ մամուլում հրապարակվեց Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ կապված մի լուր, ըստ որի՝ իր քեռին 2018-ից մինչև 2024թթ․ 506 միլիոն դրամի տենդեր է շահել։ Ուզում եմ ձեր գնահատականը լսեմ, ո՞նց է լինում, որ էդ փոխկապակցված անձիք նման խոշոր տենդերներ են շահում»,- հարցրեց Դանիելյանը։
Ի պատասխան՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն պատասխանեց․ «Օրենքով ամրագրված են այդ բոլոր հարբերությունների կարգավորումները։ Եթե առկա է շահերի բախում, եթե խախտվել է որևէ սահմանափակում, ապա նախատեսվում է տուգանք։ Իմ գնահատականն այն է, որ եթե առկա են կոռուպցիոն գործարքներ, օրենքով սահմանված կարգով պետք է պատժվեն»։
«Մենք էլ գիտենք, որ կան օրենքներ, բայց այդ օրենքները խախտվում են, պետք է կարողանաք ձեր հստակ գնահատականը տալ»,- արձագանքեց Գառնիկ Դանիելյանը։
Նշենք, որ վերջերս hetq.am-ը նյութ էր հրապարակել, ըստ որի՝ 2023 թվականի օգոստոսի 30-ին Վեդու համայնքապետարանը 280 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր կառուցել Վեդի համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծերը։ Ըստ լրատվամիջոցի՝ «Նոյավան» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Գրիգոր Մանուկյանն է։ Նա Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի մորեղբայրն է։
2018-2024 թթ. «Նոյավան» ՍՊԸ-ի հետ կնքվել է 15 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 506 մլն 134 հազար դրամ։
Մանրամասն՝ տեսանյութում։