| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            168.am-ի տեղեկություններով՝ Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանը ծառայությունն սկսել է «համալրել» նոր կադրերով։
Ըստ լրատվամիջոցի՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Ծառայության միայն մեկ տեղակալ է նշանակել և հակված չէ շատերին փոխել, սակայն նախարարի տրամադրվածությունը Սերգեյ Ատոմյանի համար, ըստ ամենայնի, ոչ մի նշանակություն չունի։ Նա փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մտերիմներից է և կարիք չունի որևէ բան անելիս հարցնել նախարարի համաձայնությունը։
168․ am-ի տվյալներով՝ քննչականից արտահոսք է սկսվել ՔԿԾ․ իր ընկեր քննիչներին համակարգ է բերում նոր պետը։ Բացի գործընկեր քննիչներից, Սերգեյ Ատոմյանը համակարգ է բերում նաև մեծ թվով համերկրացիների` արտաշատցիների, որոնք արդեն սկսել են իրենց կարգերը հաստատել Ծառայությունում։
Ատոմյանի ամենաուշագրավ որոշումներից է Ծառայության պետի խորհրդականի նշանակումը․ նոր խորհրդականը մինչև համակարգ գալը երկար տարիներ աշխատել է «Ջրմուղում»։
Մոտ օրերս կլինեն կարևոր վերջնական նշանակումները։ Այս պահի դրությամբ ևս երկու տեղակալ է լքել Ծառայությունը։ ՔԿԾ-ին հրաժեշտ են տվել պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը, ինչպես նաև մյուս տեղակալ Գագիկ Մարկոսյանը։
Արտակ Հարությունյանի փոխարեն ՔԿԾ պետի առաջին տեղակալ է նշանակվել Ատոմյանի ընկերը` Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանը։