կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-16 08:41
Առանց Կատեգորիա

Հ1-ի գաղափարական կոնտրոլը վստահելի ձեռքերում է․ «Հրապարակ»

Հ1-ի գաղափարական կոնտրոլը վստահելի ձեռքերում է․  «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կադրային փոփոխություններ է արել Հ1-ում՝ լուրերի տնօրեն Ռուբեն Շահինյանին ազատելով պաշտոնից։ Իսկ Հեռուստառադիոխորհրդի անդամ Վահագն Թեւոսյանի կնոջը՝ Լուսինե Բարսեղյանին, որը լուրերի պրոդյուսեր էր աշխատում, նշանակել է Շահինյանի փոխարեն՝ լուրերի տնօրեն։ Թեեւ դեռ հարց է` Մովսիսյա՞նն է Լուսինե Բարսեղյանի ղեկավարը, թե՞ հակառակը;

Բարսեղյանը Փաշինյանի հավատարիմ անձանցից է, եղել է «Հայկական ժամանակի» լրագրող եւ Հանրային է տեղափոխվել Հ1-ի լուրերի գաղափարական ուղղվածությունը վերահսկելու համար: Այնպես որ, փաստացի նա հենց լուրերի տնօրեն էր աշխատում իր եկած օրվանից, եւ Մովսիսյանը որեւէ կերպ չէր միջամտում լուրերի աշխատանքին՝ խուսափելով Բարսեղյանի հետ որեւէ առնչություն ունենալուց: Իսկ Ռուբեն Շահինյանի համար նոր պաշտոն են մտածել, որ անգործ չմնա:

Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանը մեզ պատասխանեց. «Կառուցվածքային փոփոխություններ են եղել Հանրայինում, օրինակ՝ լրատվական ծառայությունում նախկինում կար գլխավոր պրոդյուսերի եւ գլխավոր խմբագրի հաստիք, որոնք հոկտեմբերի 1-ից օպտիմիզացվել են եւ դարձել լրատվական ծառայության «տնօրենի» հաստիք: Այս հաստիքն այժմ զբաղեցնում է Լուսինե Բարսեղյանը, ով նախկին կառուցվածքով գլխավոր խմբագիրն էր: Ռուբեն Շահինյանն էլ ռազմավարական ծրագրերի պատասխանատուն է»։

Իսկ ռազմավարական ծրագրերի պատասխանատուի հաստիք նախկինում եղե՞լ է Հ1-ում։

Օհանյանը պատասխանեց. «Ոչ, Հանրայինը 5-ամյա զարգացման ռազմավարություն է հաստատել, ու անհրաժեշտություն է առաջացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում