Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ ընդունել է բարեկամական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոն-Անհալթ երկրամասի Հալլե քաղաքի Յ. Խ. Ռոյեի անվան դպրոցի տնօրենին ու աշակերտներին:
«Վստահ եմ, որ դուք մեր երկրում լավ ընկերներ կգտնենք, և այստեղից ձեզ հետ ջերմ հուշեր ու վառ տպավորություններ կտանեք»,- ասել է նախարարը:
Գերմանացի պատանիներին Հայաստան էր հրավիրել Աշոտյանը` դեռ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել էր նաև Ռոյեի անվան դպրոց, որը համագործակցում է Հայաստանի Սարդարապատ համայնքի դպրոցի հետ:
Մի քանի օր առաջ Հայաստան ժամանած գերմանացի պատանիները նախարարին պատմել են իրենց տպավորությունները` նշելով, որ ՀՀ-ում ապրում են բարեկիրթ ու հյուրընկալ մարդիկ, և իրենք այստեղ լավ են զգում ու անպայման կրկին կգան:
Հույս հայտնելով, որ հայ և գերմանացի պատանիների բարեկամությունը շարունակական կլինի` նախարար Ա. Աշոտյանը նշել է. «Պետությունների ապագան երեխաների ձեռքերում է: Հավատացեք, սիրելի' երեխաներ, Հայաստանի և Գերմանիայի, և ընդհանրապես ցանկացած այլ երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդումը կախված է ոչ թե նախարարներից, այլ ձեզանից»:
Նախարարը հավաստիացրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է ստեղծել հնարավորություններ, որպեսզի Հայաստանում գերմաներենի ուսուցման ծավալներն ընդլայնվեն: