|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Արցախի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակը, սակայն այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի․ կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ Բրյուսելում Ալիևի հետ կայացած հանդիպմանը։
«Երեկ ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման մասին քննարկում գնաց։ Կոնկրետ Փառուխի թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, քանի որ խոսքը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է։ Այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչն անում ենք»,– ասաց Փաշինյանը։