կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-12 16:45
Աշխարհ

Եվրախորհրդարանը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում, նաև՝ Հայաստանում

Եվրախորհրդարանը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում, նաև՝ Հայաստանում

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դատապարտել է «Ռուսաստանի մասնակցությունը» ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրին պատկանող պետությունների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) հակամարտություններին, ինչպես նաև Մոսկվայի ռազմական ներուժի կուտակումը տարածաշրջանում ու դրա սահմաններին: Նման թեզեր պարունակվում են բանաձևի նախագծում, որը ներկայացված է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման հանձնաժողովի նախնական զեկույցում. հայտնում է Russia Today-ը:

«Եվրախորհրդարանը ... դատապարտում է Ռուսաստանի անմիջական և անուղղակի մասնակցությունը զինված հակամարտություններին, օկուպացիաներին և ռազմական կուտակումներին տարածաշրջանում կամ դրա հետ սահմաններին»,- ասվում է բանաձևի նախագծում:

Միևնույն ժամանակ, փաստաթղթում հստակ նշված չէ, թե ինչ իրադարձությունների մասին է խոսքը: