|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Hraparak.am-ի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություններ է իրականացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում և հայտնաբերել պատվաստումների կեղծ տեղեկանքներ։ Նույն այդ տեղեկություններով` կան բերման ենթարկված անձինք։
«Պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արտակ Ջումայանը, որն այժմ առողջապահության փոխնախարարն է, հաստատեց մեր լուրը ԱԱԾ-ի կողմից գործողություններ անելու վերաբերյալ` նշելով, որ դա վարչապետի հրամանն է։
Ինչ վերաբերում է կեղծ տեղեկանքներ գտնելուն և անձանց բերման ենթարկելուն` ասաց, որ վստահում է իրավապահներին։
Նշենք, որ ՀՀ-ում պատվաստված բնակչության մոտ 10 տոկոսի մի մասը օտարերկրացիներ են, մի մասը՝ «ֆեյք» պատվաստվածներ, մի մասն էլ՝ իրական պատվաստում ստացածներ: Եվ անգամ այս բոլորը միասին վերցրած՝ տարածաշրջանում պատվաստման ամենացածր ցուցանիշը Հայաստանում է» , - գրել է hraparak.am կայքը։