Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
«Անցյալ շաբաթ անդրադարձել էինք քաղաքացի Հրանտ Հովհաննիսյանի ՀՀ առողջապահության նախարարությանն ուղղած նամակ-դիմումին, որով նա բարձրաձայնել էր դեղատանը իրեն վաճառված անորակ և կասկածելի բուրմունքով դեղահաբի խնդրի մասին: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարարությունից համապատասխան գրությամբ Հովհաննիսյանին հայտնել են, որ պոլիկլինիկայում նրան տրամադրված «Կարդիո ԱՍ 100» դեղի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դեղի որակը չի համապատասխանում չափիչ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին:
Հովհաննիսյանը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում էր ստացել դեղը և, տուն տանելով, նկատել էր, որ այն կասկածելի հոտ է արձակում: Մինչ այդ, նախարարությունից խնդրի առնչությամբ փոխանցել էին, որ նախարարի հրամանով վարչական վարույթ է բացվել, և փորձագիտական հանձնաժողովն իրականացնում է համապատասխան ուսումնասիրություն: Ավելին հայտնել խոստացել էին դրա ավարտից հետո միայն: Քաղաքացի Հրանտ Հովհաննիսյանի տեղեկություններով, սակայն, նախարարը շրջաբերական է ուղարկել պոլիկլինիկաներ անորակ դեղը հավաքելու և հիվանդներին չտրամադրելու համար: Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, նշված դեղը տեղական արտադրության է»։
Մանրամասները' թերթի այսօրվա համարում: