|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի հնչեցրած մեղադրանքները Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության մասին բանաձևին կողմ քվեարկած պատգամավորների հասցեին, անհասկանալի են. ըստ РИА Новости-ի` հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում:
«Գերմանական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի կապակցությամբ հայտնի է, որ կան 2 տարբեր կարծիքներ` գերմանական բունդեսթագի և թուրքական կողմի: Ես անձնապես այդ կապակցությամբ կշարունակեմ ելույթ ունենալ Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ բանակցությունների օգտին: Գերմանական խորհրդարանի պատգամավորներն ազատ ընտրված պատգամավորներ են` առանց բացառության, և' պահանջները, և' հայտարարությունները, որոնք հնչում են թուրքական կողմից, ես համարում եմ անհասկանալի»,- ասել է կանցլերը: