Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Իրանցի ճանաչված փորձագետ, մի քանի կարեւոր հետազոտական կենտրոնների գիտխորհրդի անդամ, քաղաքագիտության դոկտոր Շոեյբ Բահմանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությանը:
Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածության վերաբերյալ անհրաժեշտ է մի քանի դիտարկում կատարել.
1. Ներկայիս իրադարձությունները բնավ էլ անակնկալ և անկանխատեսելի չէին: Անցյալ տարի, երբ պատերազմը սկսվեց տարածաշրջանում, այն, ինչ այսօր տեղի է ունենում, կանխատեսելի էր և բազմիցս զգուշացվել էր դրա մասին:
2. Հակառակ զգացական վերլուծությունների՝ պատերազմ չի լինելու. եթե, իհարկե, Բաքուն Անկարայի և Թել Ավիվի դրդմամբ հաշվարկային ու ռազմավարական սխալ թույլ չտա:
3. Հնարավոր ռազմական հակամարտության դեպքում, միայն Իրանի «Աշուրա» դիվիզիան կբավականացնի Աստարայից Ադրբեջանի տարածք մուտք գործելու և մինչև Բաքու և Գաբալա վերահսկուղություն սահմանելու համար:
4. Նախորդ և ներկա ժամանակահատվածներում Արտաքին գործերի նախարարության նախաձեռնողականության բացակայությունը պայմանավորված է տարածաշրջանի ռազմավարական նշանակության ու երրորդ կողմերի ծրագրերի և հեռահար նպատակների ճանաչողության բացակայությամբ:
5. Բաքվում Իրանի ոչ կոմպետենտ դեսպանն իրանցի վարորդներին սատարելու և նրանց ազատ արձակմանը հետամուտ լինելու փոխարեն, ձայնակցելով Ալիևի կառավարությանը, մեղադրում է նրանց: Դեսպանի այս գործողությունը եզակի նմուշ է համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ, որովհետև նա առաջին դեսպանն է, ով գերադասել է այլ երկրի շահերն իր երկրի ազգային շահերից: Բաքվում Իրանի ոչ կոմպետենտ դեսպանի աջակցությունն Ալիևի կառավարության ագրեսիվ գործողություններին, օրակարգային է դարձնում նրան Թեհրան ետ կանչելու ու ավելի ուժեղ դեսպան նշանակելու հարցը:
6. Տեղի ունեցած իրադարձությունների և Ալիևի հայտարարությունների վերաբերյալ, ԱԳՆ խոսնակի ոչ համաչափ արձագանքը (զարմանք արտահայտելու տեսքով), ինչպես նաև՝ արտգործնախարարի հայտարարությունը (ափսոսանք հայտնելու տեսքով), ոչ միայն չեն նպաստի խնդրի կարգավորմանը, այլև, ավելի համարձակ կդարձնեն Բաքվին:
7. Ինչպես Իրանը չի հանդուրժում Իրաքում անջատողական խմբավորումների առկայությունը (խոսքն Իրանի դեմ աշխատող քրդական անջատողական խմբավորումների մասին է), այնպես էլ չպետք է հանդուրժի նման խմբավորումների գոյությունն Ադրբեջանի Հանրապետությունում, և Բաքուն պետք է սպասի նման գործողությունների հետևանքներին:
8. Իսրայելի կամ ահաբեկչական խմբավորումների առկայությունն Իրանի սահմաններին նշանակում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում ռազմական գործողությունների (Իրանի համար) թույլտվության տրամադրում:
9. Իրանը երբեք չի ընդունի միջազգային սահմանների փոփոխությունը: Բաքուն և Անկարան պետք է մոռանան թուրքական միջանցքի (խոսքը Մեղրու միջանցքի ու, ընդհանրապես, Սյունիքի բռնակցման մասին է) և Մեծ Թուրան ստեղծելու գաղափարը. հակառակ դեպքում նրանց սպասվում է Իրանի հստակ արձագանքը: Այս արձագանքը կարող է լինել լայնամասշտաբ ռազմական գործողության տեսքով:
10. Նախորդ տարիների ընթացքում Իրանը Ադրբեջանի Հանրապետությանը մեծահոգաբար տրամադրել է իր տարածքն ու հաղորդակցության ուղիները Նախիջևան մուտք ունենալու համար: Իրանի վարորդների նկատմամբ կրկնվող ոտնձգությունները կարող են լրջորեն ազդել Իրանի բարի կամքի վրա:
11. Ադրբեջանի Հանրապետությունում շիաների և թալիշների բռնաճնշումներն այն հարցերը չեն, որոնք Իրանը կարող է հեշտությամբ անտեսել: Այսուհետ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ավելի զգուշ լինի նման վերաբերմունքի հետևանքների համար:
12. Իրանը չի մոռացել ոչ ահաբեկչական խմբերի, ոչ էլ իսրայելական ԱԹՍ-ների ներթափանցումն Ադրբեջանի տարածքից, կամ էլ իր միջուկային փաստաթղթերի գողությունն ու տեղափոխումն այդ երկրի տարածքով: Եվ եթե մինչ այժմ չի ձեռնարկել փոխադարձ գործողություններ, դա պայմանավորված է եղել իր ռազմավարական համբերությամբ: Սակայն, նման իրադարձությունների կրկնությունը կարող է ամբողջովին փոխել գործողությունների ընթացքը:
13. Ալիեւը, Էրդողանը եւ նրանց իսրայելցի հովանավորները պետք է գիտակցեն, որ եթե որոշեն կրակի հետ խաղալ, նրանցից այլևս ոչինչ չի մնա, քան մոխիր: