|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ես կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և ՄԱԿ-ի քարտուղարությանը, երբ հղում ենք անում մեր տարածքներին, թույլ չտալ կիրառել իրավական տեսանկյունից գոյություն չունեցող մանիպուլյացիոն անուններ․ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանում։
«Ադրբեջանը լուծել է 30-ամյա հակամարտությունը ռազմաքաղաքական միջոցներով, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում: Ադրբեջանում այլևս չկա Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր: 2021 թվականի հուլիսի 7-ի հրամանագրով մենք ստեղծել ենք Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտիները: Օգտվելով առիթից՝ ես կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և ՄԱԿ -ի քարտուղարությանը՝ մեր տարածքներին անդրադառնալիս թույլ չտալ իրավական տեսանկյունից գոյություն չունեցող, քաղաքականապես կողմնակալ, մանիպուլյատիվ անունների կիրառումը»,- ընդգծել է թշնամական պետության ղեկավարը: